Ստամբուլում ոստիկանությունը ցրել է մայիսմեկյան ցույցը

PanARMENIAN.Net - Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հարյուրավոր արհմիութենական ակտիվիստներ կազմակերպել են մայիսմեկյան զանգվածային մանիֆեստացիա, որին մասնակցում էին «Հեղափոխական շարժում» խմբավորումը եւ արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ):



Թաքսիմ հրապարակը փակ է ցույցերի համար, սակայն ցուցարարները ներխուժել են շրջափակված հրապարակ եւ սկսել են քարեր նետել ոստիկանների վրա: Ցույցը ցրելու համար կիրառվել է արցունքաբեր գազ եւ ջրանետներ: Նախնական տվյալներով տուժել է 5 մարդ, մոտ 10-ը ձերբակալվել է: Նախօրեին Ստամբուլի քաղաքապետ Մուամմար Գյուլերը հայտարարել է, որ ոստիկանությանը հրաման կտա «առանց տատանումների» ուժ կիրառել:



Անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը Մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր հայտարարեց, որը պաշտոնապես կոչվում է Աշխատանքի եւ համերաշխության տոն: Պատգամավորներն օրենքն ընդունեցին արհմիությունների ճնշման ներքո:



1997թ. Մայիսի 1-ին Թաքսիմ հրապարակում բազմահազարանոց ցույցի ժամանակ զոհվեց քառասուն հոգի:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---