Բաքվում կրկին խոսում են անկլավների մասին և կոչ անում ՀՀ–ին «ճիշտ գնահատել իրողությունները»

Բաքվում կրկին խոսում են անկլավների մասին և կոչ անում ՀՀ–ին «ճիշտ գնահատել իրողությունները»

PanARMENIAN.Net - Բաքվում կրկին խոսում են անկլավների մասին և կոչ անում ՀՀ–ին «ճիշտ գնահատել իրողությունները»։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Հայաստանը «դեռևս չի վերադարձրել օկուպացիայի տակ գտնվող 8 ադրբեջանական գյուղը»։

Ըստ ադրբեջանական գերատեսչության, Հայաստանը պետք է «կառուցողական դիրքորոշում որդեգրի հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, ճիշտ գնահատի տարածաշրջանում ստեղծված իրողությունները», գրում է Haqqin.az-ը։

Ըստ Բաքվի, Ադրբեջանը կատարել է իր պարտավորությունները, «միջոցներ է ձեռնարկել Ղարաբաղի հայերի վերաինտեգրման համար»։

Նոյեմբերի 8–ին ադրբեջանցիները զորահանդես են անցկացնելու Ստեփանակերտում։ Նշվում է, որ «հանդիսավոր քայլերթով կանցնեն տարբեր զորատեսակների ներկայացուցիչները»։ Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը լուսանկարներ և տեսանյութեր է ցուցադրել նախապատրաստական աշխատանքներից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---