Հարավային Կորեան դեսպանատուն կբացի ՀՀ-ում

Հարավային Կորեան դեսպանատուն կբացի ՀՀ-ում

PanARMENIAN.Net - 2024–ին Հարավային Կորեան դեսպանատներ կբացի 10 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Այդ մասին հայտնել է կորեական Korea Joongang Daily–ն ԱԳՆ վրա հղումով։

«Մենք որոշել ենք այն երկրների ցանկը, որտեղ նոր դեսպանատներ կբացվեն, ելնելով այն կորեացիների թվից, որոնք բնակվում են այդ երկրներում, և այն աջակցությունից, որը հարկավոր է կորեական ընկերություններին շուկաներ դուրս գալու համար»,–հայտարարել է Կորեայի Հանրապետության ներկայացուցիչը, գրում է «Նովոստի Արմենիան»։

Հայաստանից բացի, դեսպանատներ կբացվեն նաև Վրաստանում, Էստոնիայում, Լիտվայում, Սլովենիայում, Լյուքսեմբուրգում, Մարշալյան կղզիներում, Սյեռա Լեոնեում, Ճամայկայում և Զիմբաբվեում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը դեսպանատուն կբացի Սեուլում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---