Լոնդոնում պղծել են Հայոց ցեղասպանության հուշարձանը![]() 9 նոյեմբերի 2023 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի շրջաններից մեկում՝ Իլինգում, սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած բացումից 10 օր անց պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին X սոցցանցում տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը: Նշվում է, որ հուշահամալիրի բացման օրը մի խումբ դիմակավորված ծայրահեղականներ հուշահամալիրի մոտ ծածանել են թուրքական դրոշները և ցուցադրել «գորշ գայլի» ժեստը՝ այդպիսով փորձելով ահաբեկել հայ համայնքին, հայտնում է Auroranews.am-ը։ «Գորշ գայլերի ժեստը նացիստական ողջույնի բարոյական համարժեքն է», - ասել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը: Իր խոսքով՝ հուշահամալիրի բացումից 10 օր անց այն պղծվել է վառ դեղին ներկով, իսկ «հուշատախտակի վրա զետեղված «Ցեղասպանություն» բառը քերծվել է, կարծես ինչ-որ մեկը փորձելիս է եղել ջնջել այդ կոնկրետ բառը», - բացատրել է Մոսկոֆյանը: «Անձամբ ինձ համար պատմությունը կրկնվում է։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև մեկ ազգ, երկու պետություն գաղափարը նշանակում է, որ ադրբեջանական ռեժիմը ցանկանում է ավարտին հասցնել այն, ինչ օսմանները սկսել են 1915 թվականին, և այն փաստը, որ Բրիտանիայում կան մարդիկ, ովքեր կիսում են այդ գաղափարները, մեզ ստիպում է վտանգ զգալ»,– ասել է նա։ Նշվում է, որ բարեբախտաբար, հուշահամալիրը վերահսկվում է տեսախցիկներով, և այժմ ոստիկանությունը ակտիվորեն հետաքննում է միջադեպը՝ որպես «ատելության հիմքով հանցագործություն»: Մոսկոֆյանն ասել է, որ ինքը «վստահ է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն և կծառայեն որպես օրինակ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |