Մանսկու գրառումից հետո Թատերականը չեղարկել է «Արտդոկֆեստի» անցկացումը բուհում![]() 10 նոյեմբերի 2023 - 12:02 AMT PanARMENIAN.Net - «Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկու ֆեյսբուքյան վերջին հրապարակումից հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը որոշում է կայացրել չեղարկել նոյեմբերի 23-26-ը փառատոնի անցկացումը բուհում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինստիտուտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը։ «Արտդոկֆեստ» փառատոնն արգելված է Ռուսաստանում, ուստի այն 2022–ին «արտագաղթել» էր Հայաստան: Մանսկին Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից լուսանկար է հրապարակել, ընդ որում՝ ոչ պատահական մի օր, և բուռն ոգևորությամբ գրել է, որ արդեն երկու անգամ իրեն բախտ է վիճակվում Ադրբեջանի «հաղթանակի օրով» լինել այդ երկրում, հայտնում է «Առավոտը»։ Մանսկին նաև գրել է, թե այնքան է տպավորվել առաջին անգամ «հաղթանակի օրվանից» , որ հիմա եկել է Բաքու հատուկ նկարելու տոնական մթնոլորտը: Ավելի ուշ ռեժիսորը փակել է գրառումը, այն այլևս հանրային չէ: «Մանսկին ժամանակին եղել է Արցախում, նկարել է Բաքվի հայտնի դեպքերը, եղել է նաև Լաչինում: Իսկ 2015թլ իր «Գիրքը» ֆիլմի պրեմիերային անգամ սիրո խոստովանություն է արել հայերին ու Հայաստանին»,–ասվում է հրապարակման մեջ: «Արտդոկֆեստի արձագանքը Երևանում» փառատոնի շրջանակում 2022–ին Հայաստանում էր նաև փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկին, ում «Գորբաչով. Դրախտ» ֆիլմը ցուցադրվեց Հայաստանում, ռեժիսորն էլ առիթն օգտագործեց խոսելու հայրենիքը լքած ռուս միգրանտների, ռուս-ուկրաինական անարդար պատերազմի մասին: Նաև ասաց. «Պատերազմը մեր բոլորի տանն է»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |