Ալիևը Ռայիսիին գոհունակություն է հայտնել Արաքսով երթուղու համաձայնեցման հարցում, ասել` ՀՀ–ն մեծ սխալ արեց՝ հրաժարվելով «միջանցքից»![]() 10 նոյեմբերի 2023 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տաշքենդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանն իր գոհունակությունն է հայտնել Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և ավտոմայրուղու երթուղիների համաձայնեցման շուրջ։ Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը մեծ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցք» նախագծից, գրում է Interfax.az-ը։ «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է իր պարտավորությունների կատարումից, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան ճանապարհ ապահովել։ Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել»,–ասել է նա։ Ալիևն ասել է, որ շատ ուրախ է, որ Իրանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքի արդյունքում կողմերը պայմանավորվել են Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և ավտոմայրուղու երթուղու շուրջ։ «Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն։ Աարդյունքում կունենանք երկու երթուղի` մեկը Աստարայով, մեկը Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրներին, մեր հարևաններին և գործընկերներին»,–ասդել է Ալիևը։ Հայաստանի իշխանությունները մշտապես բոլոր հարթակներում կրկնում են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չեն քննարկում և չեն քննարկի, սակայն կողմ են ճանապարհների բացմանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |