Գալուզին․ Մոսկվան պատրաստ է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել![]() 10 նոյեմբերի 2023 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախագահ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու հարցում, սակայն հստակ ամսաթիվ դեռ չկա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք բազմիցս ենք վերահաստատել մեր պատրաստակամությունը մոսկովյան հարթակը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հետագա երկխոսության համար տրամադրելու վերաբերյալ ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման քննարկման, խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Մեր պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ մենք համաձայնեցնենք ժամկետները, կհայտարարենք այդ մասին»,–ասել է նա լրագրողներին։ Ավելի վաղ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավարումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը։ Պատրուշևը հավելել էր, որ այդ նպատակով Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել հայ–ադրբեջանական հակամարտության համալիր լուծման համար՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |