ԱԽ քարտուղար․ ՀՀ–ն ակնկալում է Եվրոպայի հետ ամրապնդել անվտանգային գործակցությունը![]() 10 նոյեմբերի 2023 - 19:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան–Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է եվրոպական երկրների հետ ամրապնդել անվտանգային գործակցությունը։ Նրա խոսքով` Արևմուտքի հետ ուժեղ հարաբերություններ ստեղծելու համար պետք է ուժեղ կապ լինի գործադիրի, օրենսդիրի, քաղաքացիական հասարակության և տնտեսության մեջ, գրում է Sputnik Արմենիան։ «Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երևի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ և հավաքական Եվրոպայի, և անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ընդ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը»,– նշել է Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ նույնիսկ տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ և ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է դրան։ Գրիգորյանը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում, երբ վերջինս նշել էր, որ Հայաստանը համագործակցության պատրաստ է այնքանով, որքանով պատրաստ է Եվրոպան։ «Մենք ցույց ենք տվել կամք առաջ գնալու համագործակցության առումով»,– ասել է ԱԽ քարտուղարը: Անդրադառնալով Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այն շատ կարևոր է եղել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համատեքստում: Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող այն մտահոգություններին, թե «վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը», Գրանադայում տեղի ունեցածն անվանել է «լուրջ հաղթանակ» հայկական կողմի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |