Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել ԼՂՀ Պաշտպանության բանակի համաբանակային զորավարժություններ

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի համաբանակային զորավարժություններին: Ինչպես հաղորդում է ԼՂՆ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել մարտական խնդիրների կատարման ժամանակ անձնական ակտիվություն եւ բարձր արդյունքներ ցուցաբերած մի խումբ զինծառայողներին: Զորավարժություններին ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---