ԲՏԱ նախարարն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն13 նոյեմբերի 2023 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն օրերս այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն։ Նախարարն ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մասնաշենքում, այդ թվում` այցելել է Fastbank-ի, Ucraft-ի, Hoory-ի, Creedrooms-ի, Fast Media-ի գրասենյակներ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, բիզնես գործունեությանը, քննարկել նորարարական տեխնոլոգիական լուծումների ստեղծմանը և դրանց ՏՏ անվտանգությանը վերաբերող հարցեր։
Շրջայցից հետո շնորհանդեսի ձևաչափով նախարարին է ներկայացվել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության ընդհանուր հայեցակարգը, նշվել է, որ ընկերության 50-ից ավելի պրոդուկտները մշտապես զարգանում են նորագույն տեխնոլոգիական լուծումներով: Ընկերության տեխնիկական գծով ղեկավար Վահագն Մկրտչյանը ներկայացրել է ՏՏ անվտանգության զարգացման միտումները, կիբեռանվտանգության ոլորտում ընկերությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Քննարկվել են կիբեռգրոհների հիմնական թիրախները և դրանց դեմ պայքարի տեղական լուծումները, որոնց հիմքում հսկայական տվյալների վերլուծությունն օպտիմալացնող մեքենայական ուսուցման ալգորիթմերն են։ Անդրադարձ է եղել նաև վստահելի ու անվտանգ թվային էկոհամակարգի ստեղծման գործում կառավարության դերին, որը կենսական նշանակություն ունի ՏՏ անվտանգության համար։
Նորարար լուծումներ մշակելու և գաղափարներն իրական բիզնես պատմությունների վերածելու շնորհիվ «Սոֆթ Կոնստրակտն» ու դրա հետ փոխկապակցված ընկերություններն այժմ առաջատար տեխնոլոգիական մատակարարներ են՝ մոտ 7000 ստեղծագործ մասնագետներով, ավելի քան 10 ապրանքանիշով և 16 ներկայացուցչական գրասենյակներով՝ 5 մայրցամաքում։ Ընկերությունները գործում են ծրագրային ապահովման մշակման, ֆինանսական ծառայությունների, դիզայնի, ՏՏ անվտանգության և այլ ոլորտներում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |