Լևոն Քոչարյանը ստանձնել է պատգամավորական լիազորությունները![]() 14 նոյեմբերի 2023 - 13:33 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ստանձնել է պատգամավորական լիազորությունները։ Նա ԱԺ ամբիոնից երդվել է բարեխղճորեն կատարել պարտավորությունները։ «Երդվում եմ պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, օրենքները, նպաստել ՀՀ ինքիշխանության ու շահերի պաշտպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար», - ասել է Քոչարյանը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, Արմեն Չարչյանի՝ մանդատը վայր դնելուց հետո, վերցրել է պատգամավորական մանդատն ու ազատ արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Լևոն Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունել ու ասել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, որոնք ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Լևոն Քոչարյանը մասնակցել է Երևանում մի քանի օր տևող անհնազանդության ակցիաներին և սեպտեմբերի 22–ին ձերբակալվել է նման ակցիայի ժամանակ։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց գանգուղեղային վնասվածքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, թե Քոչարյանը 4 կարմիրբերետավորի է ծեծել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |