Պեսկով․ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Փաշինյանի հրաժարավելու համար կարելի է միայն ափսոսալ![]() 14 նոյեմբերի 2023 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։ Նա ասել է, որ եթե դա այդպես է, կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները դիրքորոշումները ճշտելու լավ առիթ են, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկրի ղեկավար իր աշխատանքային գրաֆիկում այլ հանդիպումներ կարող է ունենալ, իր հանգամանքները։ Բայց նման հանդիպումները լավ առիթ են կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումները ճշտելու համար»,–ասել է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ «ՀԱՊԿ–ը, միևնույն է, պահպանում է իր ակտուալությունը»։ «Այն հանդիպումները, որ կազմակերպվում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակում, վկայում են այդ մասին, առնվազն փոխգործակցության այդ ձևաչափի պահանջված լինելը տաբեր ոլորտներում մասնակցիների շրջանում»,–ասել է Պեսկովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |