Ucraft-ը դարձել է Fiverr-ի առաջին հայկական սերտիֆիկացված գործընկերը![]() 14 նոյեմբերի 2023 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Կայքերի ստեղծման Ucraft Next հարթակը սկսել է նոր համագործակցություն և դարձել Fiverr-ի հայկական առաջին սերտիֆիկացված գործընկեր կազմակերպությունը: Աշխարհում մեծ տարածում գտած Fiverr հարթակը ներկայացնում է մասնագետների ծառայություններ ամենատարբեր ոլորտներում: Այժմ հարթակում հնարավոր է գտնել նաև Ucraft Next-ի փորձագետների, որոնք կօգնեն ստեղծել պրոֆեսիոնալ կայք, լոգոյի և բրենդի դիզայն, իրականացնել գործող կայքի թարմացում կամ պարզապես խորհրդատվություն տրամադրել ցանկացած բիզնես ոլորտի համար: Հարթակում գրանցվելուց հետո հարկավոր է միայն գտնել համապատասխան մասնագետի, տրամադրել անհրաժեշտ տվյալները և կայքի նախընտրելի կառուցվածքը: Սա բիզնեսի համար պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ կայք ստանալու ևս մեկ հնարավորություն է: Ucraft-ի կայքերի ստեղծման հարթակից օգտվում են հազարավոր օգտատերեր ամբողջ աշխարհից, իսկ հայ օգտատերերի համար այն հատկապես արդյունավետ գործիք է՝ տեղական և միջազգային բազմաթիվ ծառայությունների հասանելիության շնորհիվ: Գործակցության շրջանակներում Ucraft-ը և դրա դուստր նախագիծ U:Lab-ը կիրականացնեն հետաքրքրված մասնագետների վերապատրաստում: Ցանկացողները կարող են միանալ թիմին, ծանոթանալ հարթակի հնարավորություններին, դառնալ Ucraft Next-ի փորձագետ և ստանալ պատվերներ նաև Fiverr-ից: Սա հիանալի հնարավորություն է բոլոր այն մասնագետների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել նոր հմտություններ և եկամուտ ստանալ՝ աշխատելով թե՛ հայկական, թե՛ միջազգային շուկաներ հետ: Ucraft-ը, հավատարիմ մնալով ՏՏ ոլորտի նոր հնարավորությունների ստեղծման հանձնառությանը, շարունակում է առաջարկել նորարարական լուծումներ և զարգացման նոր ուղիներ թե սկսնակ, և թե կայացած մասնագետների համար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |