Հայկ Սարգսյան․ Ժամկետային զինծառայողների թիվը 9 տարվա ընթացքում պակասել է 44 %-ով

Հայկ Սարգսյան․ Ժամկետային զինծառայողների թիվը 9 տարվա ընթացքում պակասել է 44 %-ով

PanARMENIAN.Net - ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն, ասել է, որ, ըստ վիճակագրության, ժամկետային զինծառայողների թիվը 9 տարվա ընթացքում պակասել է 44 %-ով, ինչը մտահոգիչ է։ Նա այդ մասին խոսել է՝ ներկայացնելով իր կողմից շրջանառության մեջ դրված օրինագիծը, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից՝ վճարելով 15 մլն դրամ։

Սարգսյանը ներկայացրել է 2010-19 թթ ժամկետային զինծառայողների վերաբերյալ տվյալներ, հայտնում է Aysor.am-ը։

«2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող և հետագա 9 տարիների ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով։ Զինծառայողների թիվը 44 հազարից դարձել է 24 հազար»,–ասել է նա։

Նա նշել է, որ նույնիսկ դաշտը չկարգավորվելու դեպքում, այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում ծառայել, նրանք չեն ծառայում, լքում են երկիրը, հրաժարվում են քաղաքացիությունից։

«Օրենքի ընդունմամբ մենք կունենանք հավելյալ 500 զորակոչիկ և լրացուցիչ մուտքեր բյուջե»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա հայտնել է, որ 2022 թ հայտարարված համաներումից օգտվել է 1360 քղաքացի, որոնք վերադրաձել են Հայաստան, ոչ մի դրամ չվճարելով և չծառայելով, ազատվել քրեական պատասխանատվությունից:

Սարգսյանը ասել է, որ այլևս չի ուզում, որ համաներում հայտարարվի և օրենքի նախագիծ է առաջարկել, որով հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած 5 հազար անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից և եթե բոլորը վճարեն սահմանված գումարը, ապա բյուջեն կհամալրվի 50 մլրդ դրամով:

Հարցին, թե օրենքի նախագծով հարուստները կկարողանան ազատվել ծառայությունից, իսկ բանակի ամբողջ ծանրությունը կընկնի անապահովների ընտանիքների զավակների վրա՝ Սարգսյանը պատասխանել է, որ 2003-2019թթ բանակում չի ծառայել 82,000 քաղաքացի, այս նույն ժամանակահատվածում քրեական պատասխանատվության է ենթարկվել և դատապարտվել է ընդամենը 143 քաղաքացի, այսինքը՝ չծառայածների 0.015%-ը:

Ներկայացնելով իր հեղինակած օրինագիծը, որը դեռ շրջանառվում է շահագրգիռ գերատեսչություններով՝ պատգամավորն ասել է, որ նախագծով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ կամ վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---