ԵՄ–ն քննարկում է ՀՀ–ին ռազմական աջակցության և վիզաների ազատականացման հետ կապված հարցերը![]() 14 նոյեմբերի 2023 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն ուսումնասիրում է ՀՀ–ին ռազմական աջակցության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման հնարավորության հարցերը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։ Նա նաև ասել է, որ Եվրամիությունը հստակ զգուշացրել է Ադրբեջանին ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտման դեպքում «խիստ հետևանքների» մասին, գրում է ՏԱՍՍ–ը։ «Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանում ապակայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Եվ մեր ազդակն Ադրբեջանին հստակ է՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և խիստ հետևանքներ կունենա մեր հարաբերությունների համար»,–ասել է նա։ Բորելը նաև կոչ է արել վերսկսել Բաքվի և Երևանի միջև բանակցությունները խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ։ Նա նաև ասել է, որ նախարարները պայմանավորվել են հրավիրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին մասնակցելու ԵՄ Խորհրդի հաջորդ նիստին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |