Շենգավիթ հնավայրում Կուր-արաքսյան կացարան կվերստեղծվի

Շենգավիթ հնավայրում Կուր-արաքսյան կացարան կվերստեղծվի

PanARMENIAN.Net - Մինչև 2024–ի մայիս Շենգավիթում վերափոխվելու է ներկայիս թանգարանի ցուցադրությունը, վերստեղծվելու է Կուր-արաքսյան կացարան, ինչպես նաև հնավայրում գործարկվելու է վիրտուալ փորձառություն։ Շենգավիթում իրականացվող պեղումները մասն են Էրեբունի ՊՀԱԹ-ի և Բայոլայի համալսարանի միջև իրականացվող համալիր ծրագրի, հայտնում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մամուլի ծառայությունը։

Շենգավիթ հնավայրում ավարտին են մոտեցել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Կալիֆորնիայի Բայոլայի համալսարանի հետ հայ-ամերիկյան հնագիտական արշավախմբի կողմից իրականացվող պեղումները։ Արշավախմբի համաղեկավարներն են հնագետ, արվեստագիտության դոկտոր Հակոբ Սիմոնյանը և հնագիտության դոկտոր Թայթս Քեննեդին։

Կուր-Արաքսյան մշակույթը Հայկական լեռնաշխարհում և հարևան երկրամասերում մ.թ.ա. 3-րդ հազարամյակում տարածված հնագիտական մշակույթի պայմանական անվանումն է։ Կուր-Արաքսյան մշակույթի ծագումը քիչ է լուսաբանված։ Պեղումներով հետազոտված Կուր-Արաքսյան մշակույթի կարևորազույն հուշարձաններն են. Հայաստանում՝ Մոխրաբլուրը (Էջմիածնի մոտ), Ջրահովիտը, Շենգավիթը, Հառիճը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---