Բրիտանիան կընդլայնի ՀՀ հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում․ ՄԹ նախարարը նոյեմբերին Երևան կգա![]() 14 նոյեմբերի 2023 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13–ին Լոնդոնում կայացած ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Թագավորությունը ողջունել է Հայաստանի հետ նորացված հարաբերությունները, հայտնում է Երևանում ՄԹ դեսպանությունը: Նշվում է, որ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Լոնդոնում նոյեմբերի 13-ին կայացած միջոցառման ժամանակ ասել է, որ Բրիտանիան կընդլայնի Հայաստանի հետ կապերն առևտրի և անվտանգության ոլորտում՝ կառուցելով ավելի սերտ համագործակցություն և դիվերսիֆիկացնելով Հայաստանի տնտեսական հարաբերությունները։ Նշվում է նաև, որ Լեո Դոքերթին կշարունակի ռազմավարական երկխոսության թեմաների քննարկումը Երևանում՝ հաջորդ շաբաթ նախատեսվող իր այցի ընթացքում: «Լեո Դոքերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ՄԹ-Հայաստան առաջին ռազմավարական երկխոսության ընթացքում այս հանձնառությունն է ստանձնել՝ հիմնվելով ընդհանուր շահերի շուրջ քննարկումների վրա: Նա ողջունել է կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում շարունակական համագործակցությունը, որն օգնում է ամրապնդել Հայաստանի քաղաքական ու տնտեսական դիմակայունությունը»,- ասվում է գրառման մեջ: Երկխոսությունից հետո ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն ասել է․ «Իսկապես դրական քննարկում ենք ունեցել ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսության առաջին հանդիպման ընթացքում: Կա զգալի դրական մղում և հնարավորություն՝ ամրապնդելու և խորացնելու մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք տեսնում ենք Հայաստանի կառավարության պատասխանատու և դրական մոտեցումը. դա դիրքորոշում է` միտված խաղաղության կառուցմանը և ցանկություն՝ զարգացնելու առևտրային կապերը ոչ միայն Միացյալ Թագավորության, այլև ամբողջ Կովկասի հետ: Մենք իսկապես կարևորում ենք Հայաստանի՝ որպես տարածաշրջանային պատասխանատու դերակատարի հետ ունեցած մեր հարաբերությունները»։ Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ ՄԹ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգային միջնորդությամբ բանակցություններում արդյունավետ ներգրավման հրատապ անհրաժեշտությունը՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու համար: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին վերահաստատել է Միացյալ Թագավորության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և կառավարման բարեփոխումներին։ Ռազմավարական երկխոսությունը համընկել է Հայաստանի դեսպանության նոր՝ Լոնդոնի Փոլ-Մոլ պողոտայում գտնվող շենքի բացման հետ։ Նոր շենքը հնարավորություն կտա ընդլայնել դեսպանության ծառայությունները Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը զուգընթաց: Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը: Այս ֆինանսական տարում Բրիտանիան 1,8 միլիոն ֆունտ ստեռլինգ է տրամադրել «Լավ կառավարման հիմնադրամի» (GGF) միջոցով Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերի համար, որոնք խթանում են ներառականությունը, նորարարությունը և տնտեսական աճը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |