ԱԳՆ. ՀՀ-ում ադրբեջանցիների վերաբնակեցման հարց չի քննարկվում

ԱԳՆ. ՀՀ-ում ադրբեջանցիների վերաբնակեցման հարց չի քննարկվում

PanARMENIAN.Net - Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարց չի քննարկվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Այդ մասին հայտնել են ԱԳ նախարարությունից Factor.am-ի՝ ՀՀ վարչապետին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան։

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և հայտարարել, որ Փաշինյանը համաձայնություն է տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն։

Նաև հարցեր են ուղղվել Փաշինյանին, թե ընդհանրապես ի՞նչ կարծիք ունի ադրբեջանցիների ենթադրյալ վերադարձի մասին։ Ոչ ՀՀ Կառավարությունը, ոչ ԱԳՆ-ն այս հարցին չեն անդրադարձել։

Վարդան Օսկանյանն ավելի վաղ ասել էր․ «Փաշինյանն ու իր իշխանությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ քննարկում են ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հարցն ու համաձայնություն են տվել»:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---