Միլլեր․ Վաշինգտոնը շարունակում է աջակցել խաղաղ բանակցություններին![]() 17 նոյեմբերի 2023 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենի խոսնակ Մեթյու Միլլերը, արձագանքելով Բաքվի հայտարարությանը, որով նա հրաժարվում է Վաշինգտոնում ԱԳ նախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից, ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել խաղաղ բանակցություններին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները լուծելու համար։ «Մենք խրախուսում են կողմերին ներգրավվել այդ բանակցություններում, անկախ նրանից, թե դրանք կլինեն այստեղ, թե մեկ այլ տեղ։ Դա շարունակելու է մնալ մեր քաղաքականությունը», - ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20–ին Վաշինգտոնում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, որտեղ մեկնաբանվում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունները՝ դրանք որակվում են «միակողմանի, անարդյունավետ, անհիմն և անընդունելի»: Նշվում է, որ նման միակողմանի մոտեցման պատճառով «ԱՄՆ–ն կարող է կորցնել միջնորդի իր դերը» Ջեյմս Օ-Բրայենը Կոնգրեսում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չեղարկել է բարձրաստիճան այցերն Ադրբեջան, իսկ այդ երկրի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները չեն կարող նորմալ լինել, քանի դեռ ԱՄՆ-ն առաջընթաց չի գրանցել խաղաղության բանակցություններում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |