44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի մասին ֆիլմը՝ IDFA-ի գլխավոր մրցանակակիր![]() 17 նոյեմբերի 2023 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր փառատոներից մեկի՝ Ամստերդամի IDFA-ի միջազգային մրցույթում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է «լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին՝ դառնալով տարվա լավագույն վավերագրական ֆիլմ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Գլխավոր մրցանակի համար ժյուրիի ձևակերպումը հետևյալն է․ «Ֆիլմ՝ իբրև թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին լանդշաֆտը, անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն՝ որպես գոյատևման գործիք. թույլ է տալիս նայել դեպի այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, վերջապես անմոռանալի օրինակ կինոյի՝ որպես սիրո ակտ»: Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է նաև IPRESCI մրցանակին, որը տրվում է կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից։ Մրցանակը շնորհվել է հետևյալ ձևակերպմամաբ․ «Ֆիլմը բացահայտում է մի սերնդի ձայնը, որը համերաշխ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաինտիմ և խոցելի պահերին, օրգանականորեն անցնելով առաջին դեմքի տեսանկյունից դեպի ընտանեկան ռեզոնանսի լուռ դիտարկում։ Մենք հիացած ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային 1489 ֆիլմի ինքնավարությամբ և հզոր փորձառություն ստանձնելու հրատապ ջանքով»: Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհետ կորած եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |