Ռուբինյանը՝ ԱՊՀ նիստում․ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ մոտ 200 քկմ տարածք![]() 17 նոյեմբերի 2023 - 17:14 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լիագումար նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի մոտ 200 քկմ տարածք։ «Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության արդյունքում օկուպացվել է ՀՀ մոտ 200 կմ ինքնիշխան տարածք»,- ասել է Ռուբինյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով, Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի և հարաբերությունների հաստատման ուղղությամբ, սակայն պնդում է, որ այդ համաձայնագրում ճանաչվեն երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև Երևանի իրավասության սկզբունքները՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում: Հայաստանի դիրքորոշումը նույնն է մնում․ խաղաղ հարաբերությունների հաստատում՝ հիմնված երեք համաձայնեցված սկզբունքների վրա։ Առաջին սկզբունքն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են համապատասխանաբար 29․8 հազար և 86․6 հազար քառ/կմ-ի սահմաններում։ Երկրորդ սկզբունքը՝ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվեն 1991թ.-ի Ալմաթիի հռչակագրին համապատասխան, 1974-1990թթ.-ի խորհրդային քարտեզների հիման վրա: Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են հետագայում ևս որևէ պահանջ չառաջադրել: Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ այն երկրների ինքնիշխանության, իրավասության և օրենսդրության շրջանակներում, որոնցով դրանք անցնում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |