ԼՂՀ հասարակայնության խորհրդակցությունը «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ հայտարարություն է ընդունել 2 մայիսի 2009 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին ԼՂՀ հասարակայնության Խորհրդակցությունն ընդունեց հայտարարություն, որում ասվում է. «Մենք` հայ-թուրքական հարաբերություների վերջին իրադարձություններին նվիրված խորհրդակցության մասնակիցներս, ընդհանրացնելով ծավալված քննարկումների եւ բանավեճի ընթացքում արտահայտված բոլոր տեսակետները, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, եկանք հետեւյալ եզրակացության: 2009թ. ապրիլի 23-ին Ժնեւում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունների համատեղ հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ (այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»), որը ձեռք բերվեց Շվեյցարիայի միջնորդությամբ, անհանգստությամբ ու հիասթափությամբ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական լայն շրջանակների կողմից:Գտնում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրը համահայկական ոլորտից զուտ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության ոլորտ տեղափոխելու փորձը, դուրս բերելով այն հայ-թուրքական բազմադարյան հարաբերությունների ընդհանուր համատեքստից, քաղաքական կոպիտ սխալ է, հղի հայ ժողովրդի համար հերթական աղետով: Պնդում ենք, որ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի Մեծ Եղեռնը, պատմական Հայաստանի մեծ մասի կորուստը, որը տեղի ունեցավ անիրավազոր միջազգային պայմանագրերով նրա տարածքների բաժանման ու զավթման հետեւանքով, եւ արցախահայության ազգային-ազատագրական պայքարը, որն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումով, Հայկական հարցի բաղկացուցիչ մասերն են: Թուրքիայի բարձրագույն ղեկավարության եւ հասարակության լայն շրջանակների խիստ եւ անզիջում մեկնաբանություններն ու հայտարարությունները, որոնք հետեւեցին «Ճանապարհային քարտեզի» երեւան գալուն` հակասելով համատեղ հայտարարության ոգուն, աներկբա ցույց են տալիս, որ հենց այսպես է գնահատում իրավիճակը թուրքական կողմը: Եվ չկա որեւէ նախադրյալ Հայկական կողմից իրավիճակը այլ կերպ գնահատելու համար»: Հայտարարության մեջ, որը ստորագրել են Արցախի ավելի քան տաս հասարակական կազմակերպություններ, նշվում է, որ «Ճանապարհային քարտեզի» հայտարարումը Մեծ Եղեռնի նախօրյակին թույլ է տալիս խոսել ոչ միայն հայկական դիվանագիտության ձախողման, այլ նաեւ ողջ հայության համար բարոյա-հոգեբանական տեսակետից անընդունելի քայլի մասին: «Հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումն ընդամենը համահայկական խնդրի միայն մի մասն է, որն իր լուծումը կարող է ստանալ ողջ հայության համապատասխան ջանքերի շնորհիվ: Նման քայլը հնարավոր է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի եւ արցախահայության կողմից իր պետականությունը կառուցելու իրավունքի ճանաչումից հետո: Պնդում ենք, որ խնդիրները առանձնացնելու միջոցով Հայությունը բաժանելու փորձերն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան հակառակորդին առանձին զիջումներ կատարելը: Ժխտելով ԼՂՀ եւ Սփյուռքի իրավունքը Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մեջ` Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը դրանով իսկ ժխտում է իր իրավունքը` մասնակցելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: Գոյություն ունեն ողջ հայության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, որոնք պահանջում են համահայկական քաղաքական համաձայնություն: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության նեղ շրջանակում ընդունված որոշումը «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, ֆորմալ լեգիտիմության պարագայում, հայ ժողովրդի ազգային շահերի տեսակետից բացարձակ անիրավական են»,- ընդգծվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |