ՄԱԿ-ի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել ԼՂ հայերի վերադարձի իրավունքը![]() 17 նոյեմբերի 2023 - 19:09 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նոյեմբերի 17–ին կայացած նիստում Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում է կայացրել: Որոշումը հրապարակել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։ Ըստ այդմ` Ադրբեջանը պարտավոր է ապահովել այն անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք նման ցանկություն կհայտնեն: Դատավորը հայտարարել է, որ նույնիսկ հաշվի առնելով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, ինչի մասին խոսել է այդ երկրի ներկայացուցիչը հոկտեմբերի 12-ին հայցի քննության ժամանակ, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու վտանգ կա: Ելնելով դրանից՝ նա կարծում է, որ պետք է ժամանակավոր միջոցներ կիրառվեն, հայտնում է Sputnik Արմենիան։ Դատարանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ հայցը ստանալուց հետո դատարանն իրավունք ունի ձեռնարկել հայցով պահանջվող միջոցները: «Դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել նոյեմբերի 19–ից հետո (նկատի ունի ադրբեջանական ագրեսիան. խմբ.)տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղ մեկնած անձանց անարգել և անվտանգ վերադարձի իրացումը: Երկրորդ՝ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած և մինչ օրս այնտեղ գտնվող անձինք պետք է հնարավորություն ունենան ցանկության դեպքում մեկնել այնտեղից։ Երրորդ ՝ ապահովել անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ», - ասել է նա։ Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը: Բաքուն պետք է հարգի այդ իրավունքը և ամրագրի իր օրենսդրության մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |