Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով![]() 18 նոյեմբերի 2023 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ Քամին կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, մինչև նոյեմբերի 21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի ևս 6-8 աստիճանով։ Մարզերում առավելագույն ջերմաստիճանը նոյեմբերի 19–ին կգրանցվի Սյունիքի հովիտներում՝ հասնելով +22–ի։ Երևանում նոյեմբերի 18-19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 19–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +17, իսկ 20–ի ցերեկային ժամերին՝ +12 աստիճան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |