Մարուքյան․ Ադրբեջանը սաբոտաժի է ենթարկում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները![]() 18 նոյեմբերի 2023 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Ադրբեջանը սաբոտաժի է ենթարկում ՀՀ հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Նա այդպես է մեկնաբանել Բաքվի պահվածքը, որը հրաժարվեց մեկնել Բրյուսել՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայանալիք ՀՀ հետ հանդիպմանը, իսկ նոյեմբերի 16–ին՝ նաև ԱՄՆ հրավերով Վաշինգտոն այցից, որտեղ նախատեսվում էր ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ «Այսինքն Ադրբեջանը ցույց տվեց միջազգային հանրությանը և մեզ, որ չի գնում բանակցությունների՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե Հայաստանն, իբր, չի ցանկանում, որ խաղաղություն հաստատվի։ Այսինք, նրանք մշտապես բոյկոտում են խաղաղության պայմանագրի քննարկումը, հետո հայտարարում, որ պետք է ակտիվացնել բանակցային պրոցեսը, խաղաղության պայմանագիր կնքել, բայց հրաժարվում են նախատեսվող հանդիպումներից»,–ասել է նա։ Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |