ՔԿ․ ՀՀ–ում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհասնդիսացող անձը հրկիզել է սինագոգի դռները և անմիջապես լքել երկիրը![]() 18 նոյեմբերի 2023 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն պարզել է, որ նոյեմբերի 15–ին հրեական կրոնական նշանակությամբ օգտագործվող շենքի դռները հրկիզած անձը ՀՀ-ում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է, որը, ըստ ստացված տվյալների, վերոնշյալ հանցավոր արարքը կատարվելուց անմիջապես հետո լքել է ՀՀ տարածքը։ 2023թ. նոյեմբերի 15-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օր, ժամը 06:00-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Նար-Դոս փողոցի 23-րդ հասցեում գտնվող շինության առաջին և երկրորդ հարկերի մուտքերի դռները հրկիզելու միջոցով պատճառել է գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2023 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջինիս կողմից այդ հանցավոր արարքները տեսանկարահանվել են։ Տեսագրության զննությամբ, ինչպես նաև այլ փաստական հանգամանքներով պարզվել է, որ վերջինս ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքները ոչնչացնելու կամ վնասելու եղանակով կատարել է առերևույթ հանցագործություն, նշված տեսագրությունները տեղադրվել և տարածվել են տելեգրամյան ադրբեջանական կայքում, ինչպես նաև նույն տեսագրությունը հրապակվել է X սոցիալական հարթակում։ Քրեական վերոնշյալ վարույթի նյութերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում։ Քննչական ենթակայության կարգով, նշված վարույթն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով։ ՀՀ վարչապետի խորհրդական և ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանն ասել է, որ Երևանում հրեական սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է, հատկապես որ առաջին անգամ տեղի չի ունենում։ «Վստահ եմ, որ հայաստանյան հանրության վերաբերմունքը նույնպես կլինի այդպիսին։ Մեր երկրում չկան կրոնական, ազգային կամ այլ բնույթի այլատյացության դրսևորումներ։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր հասարակության մեջ գերիշխում է հանդուրժողության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Ավելին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված են հասարակական կյանքի կենսագործունեության բոլոր ոլորտներում»,- ասել է վարչապետի խորհրդականն ու ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահը։ Հոկտեմբերի լույս 4–ի գիշերը կոտրել էին Երևանի սինագոգի ապակիները։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Երևանի սինագոգի դեմ իրականացված վանդալիզմը՝ ասելով, որ երկրում ատելության և անհանդուրժողականության համար տեղ չկա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |