Գոռ Սահակյանը` երիտասարդական ԱԱ չեմպիոն![]() 18 նոյեմբերի 2023 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը երկրորդ ոսկին է նվաճել Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում։ Եվրոպայի գործող չեմպիոն և մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա պոկում վարժությունում գլխավերևում պահել է 140 կգ և նվաճել ոսկե փոքր մեդալ: Հրում վարժությունում 165 կգ արդյունքով հայ ծանրորդը նվաճել է արծաթե փոքր մեդալ: Գոռ Սահակյանը երկամարտի 305 կգ արդյունքով դարձել երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Նա հաղթող է դարձել երկամարտում 188 կգ արդյունքով (81+107 կգ)։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |