ԱՄՆ նախագահի թեկնածուները դատապարտել են Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտումը![]() 18 նոյեմբերի 2023 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ռոն Դեսանտիսը, Նիկի Հեյլին և Վիվեկ Ռամասվամին վճռականորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնիկ քրիստոնյա հայերի էթնիկ զտումը։ Նրանք այս հայտարարություններն արել են The Family Leader համաժողովի ժամանակ, որը վարել է համաժողովի նախագահ Բոբ Վանդեր Փլաթսը, հայտնում է Հայ դատի հանձնախումբը, Նշելով, որ հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդն են և վկայակոչելով Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների էթնիկ զտումները, Վանդեր Փլաթսը հարցրել է երեք թեկնածուներին, թե ինչպե՞ս են նրանք ապահովելու, որ քրիստոնեության այս հին ամրոցը պահպանվի։ Ի պատասխան այդ հարցի՝ Դեսանտիսը նշել է․ «Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է կանգնի Հայաստանի քրիստոնյաների կողքին։ Կարծում եմ, որ դա վեհ գործ է»։ Նիկի Հեյլին իր պատասխանում ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում, զավեշտալի է․ «Մենք պետք է հայտարարենք Ադրբեջանին դրա մասին»։ Վիվեկ Ռամասվամին տվել է առավել մանրամասն պատասխան։ «Աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի համարվող 120 հազար հայերը ստիպված են եղել լքել իրենց տները: Եվ դրա հիմքում ավելի կեղտոտ գաղտնիք կա։ Մենք՝ ԱՄՆ կառավարությունը, վճարում ենք դրա համար»,- ասել է Ռամասվամին։ Ռամասվամին քննադատել է նաև Բայդենի վարչակազմին՝ 907-րդ հոդվածի սահմանափակումները վերացնելու, Ադրբեջանին զինելու և հայերին էթնիկ զտումները հրահրելու համար: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |