Հեռուստամարաթոն–2023–ը կանցկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների հրատապ խնդիրները լուծելու համար![]() 18 նոյեմբերի 2023 - 16:33 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը հեռուստամարաթոն կանցկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ խնդիրները լուծելու համար։ Հեռուստամարաթոն – 2023–ը կանցնի «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո։ Մարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 23–ին` ժամը 22:00–ին, Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթերով։ «Ձեր մասնակցությունը զգալի փոփոխություն կբերի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավման հարցում»,–ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։ Նվիրաբերությունները կարելի է կատարել նաև առցանց հարթակում։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |