Փաշինյան․ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է հասցեագրել էքսկլավ, անկլավների հարցերը

Փաշինյան․ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է հասցեագրել էքսկլավ, անկլավների հարցերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է հասցեագրել էքսկլավ, անկլավների հարցերը։

«Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենը, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Կառավարության ղեկավարը շեշտել է, որ չափազանց կասկածելի է այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Ավելին` Հայաստանն այդպես է ներկայացվում դպրոցներում, համալսարաններում, ադրբեջանական լրատվամիջոցներով։

Նա նշել է, որ սա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում։ Վարչապետի խոսքով՝ սա է նաև խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից մեկը։

Խոսելով հայ–թուրքական հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասել է, որ դիվանագիտական հարաբերությունների հարցում հաջողություն չի գրանցվել։

«Նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով որևէ հաջողություն չունենք։ Բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարևորագույն գործոն է Հարավային Կովկասի խաղաղ, զարգացող միջավայրի ռազմավարական տեսլականի համար»,- ասել է Փաշինյանը։

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում կկարողանանք լսել Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելու լուրը։

Մայիսին վարչապետը, խոսելով ՀՀ ատարծքային ամբողջականության մասին, ասել էր, որ որ Հայաստանի 29,800 քկմ–ի մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն մտնում։

 Ուշագրավ
---