Ֆրանսիայի ԱԳՆ․ Միջազգային դատարանի որոշումը համընկնում է Փարիզի դիրքորոշման հետ![]() 20 նոյեմբերի 2023 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ–ն, անդրադառնալով ՄԱԿ-ի դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը, հայտարարել է, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ուղղված որոշումը Լեռնային Ղարաբաղ ցանկացողների վերադարձն ապահովելու և ԼՂ-ում գտնվողների նկատմամբ ուժ չկիրառելու կամ չահաբեկելու մասին համապատասխանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը: «Դատարանը, հիմնվելով Ռասայական խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին միջազգային կոնվենցիայի վրա, մինչև վերջնական վճիռը պահանջել է Ադրբեջանից ապահովել, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած ու վերադառնալ ցանկացող անձինք հնարավորություն ունենան դա անել անվտանգ, ազատ և արագ: Դատարանը պահանջել է, որ Ադրբեջանն ապահովի, որպեսզի որևէ մեկը Լեռնային Ղարաբաղում չենթարկվի ուժի կիրառման կամ ահաբեկման, ինչը կստիպեր փախուստի դիմել», - ասված է պաշտոնական Փարիզի հայտարարությունում, հայտնում է «Ազատությունը»։ Ընդգծելով, որ այդ հրամանն ուժեղացնում է Ֆրանսիայի հետևողական դիրքորոշումը, Փարիզն այդ առիթով հիշեցնում է Միջազգային դատարանին իր աներեր աջակցության և դատարանի որոշումների պարտադիր բնույթի մասին, այդ թվում՝ միջանկյալ միջոցների վերաբերյալ: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն «անհարկի և անընդունելի» է որակել Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը՝ պնդելով, թե պաշտոնական Փարիզը «երկակի չափանիշներ» է կիրառում, «կանխակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ», խառնվել է Միջազգային դատարանի գործերին և սխալ է մեկնաբանել հարցը: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նոյեմբերի 17–ին կայացած նիստում Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում է կայացրել: Որոշումը հրապարակել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել նոյեմբերի 19–ից հետո (նկատի ունի ադրբեջանական ագրեսիան. խմբ.)տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղ մեկնած անձանց անարգել և անվտանգ վերադարձի իրացումը: Երկրորդ՝ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած և մինչ օրս այնտեղ գտնվող անձինք պետք է հնարավորություն ունենան ցանկության դեպքում մեկնել այնտեղից։ Երրորդ ՝ ապահովել անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |