Կուսակցությունների միջեւ պայքարը եթերում կսկսվի մայիսի 4-ից 2 մայիսի 2009 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացել է արտահերթ նիստ Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար Հանրայի հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով եթերային ժամանակի օգտագործման ժամն ու կարգը որոշելու համար:ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 20, կետ 2-ի եւ հոդված 138.15 կետեր 2, 3, 4,5-ի հիման վրա կայացել է վիճակահանություն, որի արդյունքներով որոշվել է եթերային ժամանակի բաժանումը կուսակցությունների միջեւ: Վիճակահանության «կամքով» եթերային մրցարշավն առաջինը կսկսի եւ վերջինը կավարտի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Կուսակցությունների միջեւ պայքարը եթերում կշարունակվի մայիսի 4-29-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |