ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ ՀՀ-ն խնդրել է հանել գագաթնաժողովի օրակարգից օգնության մասին փաստաթուղթը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ ՀՀ-ն խնդրել է հանել գագաթնաժողովի օրակարգից օգնության մասին փաստաթուղթը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը խնդրել է հանել կազմակերպության գագաթնաժողովի օրակարգից օգնության մասին փաստաթուղթը։

Նա ասել է, որ հայկական կողմը, թեև բոլոր մյուս դաշնակիցները հավանություն էին տվել որոշմանը, ոչ մի հետաքրքրություն չի դրսևորել այդ փաստաթղթի նկատմամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ավելին, մեր աշխատանքի ավարտական փուլում հայկական կողմը խնդրեց ընդհանրապես հանել փաստաթուղթն օրակարգից»,–ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ միջոցառումների տարեկան պլանից, որը 34 կետ էր պարունակում, չի կատարվել միայն երկուսը՝ ՀՀ–ին օգնության մասին որոշման լրամշակումը, վերոնշյալ պատճառով, և եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ շփումերի կետը՝ վերջիններիս դիրքորոշման պատճառով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---