ԶԼՄ․ Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը![]() 20 նոյեմբերի 2023 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, հայտնում է տելեգրամյան Mash ալիքը։ Նա հետախուզվում է 9 քրգործով։ Նշվում է, որ Պողոսյանին ձերբակալելու մասին արդեն տեղեկացվել է ՀՀ ոստիկանությունը։ Առաջիկայում նա կարտահանձնվի։ Նախկինում ռուսական կողմը մերժել է Պողոսյանին հայրենիք արտահանձնելու պահանջը։ Mash–ի տեղեկություններով՝ Պողոսյանին կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նրա մոտ եղել է փախստականի վկայական։ Միհրան Պողոսյանը հետախուզման մեջ է` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |