Ադրբեջանի ԱԳՆ-ի կոչը ՀՀ-ին՝ հանդիպել սահմանին21 նոյեմբերի 2023 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին, հայտնում է ադրբեջանական APA-ն։ Նշվում է, որ երկու կողմն է պատասխանատու խաղաղության գործընթացի շարունակման համար՝ ներառյալ փոխընդունելի վայրի ընտրությունը, այդ թվում՝ սահմանին։ Նշվում է, որ Բաքուն պատրաստ է ուղիղ բանակցությունների Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման համար, գրում է Interfax.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ–ն նաև հույս է հայտնել, որ Հայաստանը դրական կարձագանքի առաջիկայում բանակցություններ սկսելու կոչին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր հերթին, նոյեմբերի 20–ին հայտարարել է8, թե Բաքուն ավելի քան 2 ամիս է, ինչ սպասում է ՀՀ պատասխանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին։ Ըստ նրա, պատճառն այն է, որ Երևանը ձգձգում է պատասխանը, քանի որ «վատ խորհուրդներ է ստանում, մասնավորապես, Ֆրանսիայից»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանը չպետք է անվտանգություն որոնի տարածաշրջանից հազարավոր կմ այն կողմ, այլ պետք է ընդունի Բաքվի պարզած ձեռքը։ Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |