Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով![]() 23 նոյեմբերի 2023 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 23-25-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Օդի ջերմաստիճանն նոյեմբերի 23-26-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզում ցերեկային ժամերին կգրանցվի մինչև +15 աստիճան, իսկ Սյունիքի հովիտներում՝ մինչև +17․․․+19։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ նոյեմբերի 23-ին, 26-ին 15-18մ/վրկ, իսկ 26-27-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ: Երևանում նոյեմբերի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-25-ին ցածրադիր գոտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13․․+14 աստիճան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |