ԶՊՄԿ–ն, բաժնետերերն ու իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցների որևէ ցուցակում![]() 23 նոյեմբերի 2023 - 15:24 AMT PanARMENIAN.Net - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ԶՊՄԿ բաժնետիրական կազմի վերաբերյալ հայտարարություն է տարածել և պարզաբանել, որ ոչ ընկերությունը, ոչ բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում։ «ՀՀ օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), հայտնում է, որ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց: Նախկինում Ընկերության իրական շահառու պարոն Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով: Ներկայում Տրոցենկոյի և Ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ»,–ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում: Նշվում է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հավատարիմ է մնում թափանցիկ կորպորատիվ կառավարման իր հանձնառությանը, և օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրական շահառուների մասին հայտարարագրերի հրապարակումը ընդգծում է ընկերության շարունակական ջանքերը՝ ապահովելու գործարար վարքագծի ամենաբարձր չափանիշները։ Ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ Տրոցենկոյի բաժնեմասը ձեռք է բերել Սվետլանա Երշովան։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |