Նախարար․ ԵՊՀ-ում պայթյունից տուժածներից մեկը մահացել է

Նախարար․ ԵՊՀ-ում պայթյունից տուժածներից մեկը մահացել է

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունից տուժած և ծանր վիճակում գտնվողներից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնած տեղեկությունը, թե տուժածների առողջական վիճակը ծանր է, երեկվա տվյալ է, գրում է Sputnik Արմենիան։

«Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»,– գրել է Ավանեսյանը:

Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ:

Նոյեմբերի 17-ին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում` պոմպակայանի համար նախատեսված սենյակում պայթյուն էր գրանցվել, որից հետո հրդեհ էր բռնկվել։ Պայթյունի հետևանքով 1 մարդ տեղում մահացել էր, 3-ին տեղափոխել էին բուժկենտրոններ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---