Առաջիկայում ՀՀ ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ![]() 23 նոյեմբերի 2023 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ։ Այդ մասին ասել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ «Այդպիսի տեղեկատվություն դեռևս չկա»,–ասել է նա, գրում է Aysor.am-ը։ ԱԳ փոխնախարարը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովի հերթական հանդիպումը համարում է Հայաստանի կողմից կառուցողականության դրսևորում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, ըստ նախնական պայմանավորվածության, նոյեմբերի 30-ին կկայանա պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը։ Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |