Երևանը կդիմի ՄԻԵԴ արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով24 նոյեմբերի 2023 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական 4–րդ գանգատն է լրացնում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Նա նշել է, որ հայցը կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել։ Բաքվում հայտարարել են, թե պայմաններ կստեղծվեն ԼՂ վերադառնալ ցանկացող հայերի համար, իսկ ովքեր կցանկանան իրերը վերցնել, նրանց ևս, հավանաբար, նման հնարավորություն կտրվի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ անդրադառնալով ԼՂ վերաբերյալ Միջազգային դատարանի որոշմանը։ Նա նաև ասել է, թե բնակրանները և մշակույթի հուշարձանները Ղարաբաղում հատուկջոկատայինների պահպանության տակ են՝ տները կնիքի տակ են, «ոչ ոք այնտեղ չի մտնում»։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |