Փաշինյան․ ՀՀ-ն լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը![]() 25 նոյեմբերի 2023 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացու հարցին, հայտարարել է, որ Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Աբխազիան և Օսիան որպես օկուպացված տարածքներ, գրում է Արմենպրեսը։ «ՄԱԿ-ում մինչև 2019 թվականը և դրանից հետո Հայաստանի քվեարկությունները շատ տեսանելի և որոշակի տարբերություններ են արձանագրել, ինչի կապակցությամբ մեր եղբայրական պետության՝ Վրաստանի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են արտահայտել։ Մենք լիարժեք և միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»,- շեշտել է վարչապետը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |