ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ![]() 25 նոյեմբերի 2023 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից: Սաուդյան Արաբիան գրավում է Արաբական թերակղզու մեծ մասը։ Սաուդյան Արաբիայի բնակչության մեծամասնությունը երիտասարդներ են՝ 33.4 միլիոն բնակչության 50 %-ը կազմում են մինչև 25 տարեկանները։ Որպես բացարձակ միապետություն՝ թագավորությունն ունի աշխարհի երրորդ ամենաբարձր ռազմական ծախսերը։ Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ղարաբաղյան հակամարտության պատճառով: Էր-Ռիյադը հայտարարել էր՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, «քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել»։ ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |