«Մանկական Եվրատեսիլում» ՀՀ-ն ներկայացնող Yan Girls խումբը 3-րդ տեղն է զբաղեցրել![]() 27 նոյեմբերի 2023 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը 3-րդ տեղն է զբաղեցրել «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում։ Խումբը 180 միավոր է հավաքել։ Մրցույթի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչը, իսկ երկրորդն Իսպանիան է։ Մրցույթի հաղթողը որոշվել է առցանց քվեարկության և ժյուրիի ձայների հանրագումարով ՝ 50/50 հարաբերակցությամբ: Ժյուրիի քվեարկությամբ ՀՀ–ներկրորդն հորիզոնականում էր։ Առցանց քվեարկության արդյունքներին միացվել են ժյուրիի կողմից տրված ձայները և Հայաստանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում: Yan Girls խումբը ներկայացել է Do It My Way երգով: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան: Մրցույթին մասնակցել է 16 երկիր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |