Պեսկովը հուսով է՝ ՀՀ-ն կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին

Պեսկովը հուսով է՝ ՀՀ-ն կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ը շարունակում է պահանջված միավորում լինել և Ռուսաստանը հուսով է, որ ՀՀ–ն ժամանակի հետ կվերսկի իր լիարժեք մասնակցությունը կազմակերպությանը։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա–1»–ին հարցազրույցում։

Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը լավ է հայտնի, գրում է ՏԱՍՍ–ը։

«Չենք կարող ամեն ինչում համաձայնվել, քանի որ ՀԱՊԿ–ը պահպանում է իր պահանջվածությունը։ Բոլոր երկրները համերաշխ են այդ դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման հարցում»,–ասել է Պեսկովը։

«Ուստի, մենք հուսով ենք, որ հենց այդ ճանապարհով ենք գնալու հետագայում, և հուսով ենք, որ մեր հայ բարեկամները ևս այնուամենայնիվ ժամանակի հետ կվերսկսեն իրենց մոտեցումը՝ կազմակերպությանն ընդլայնված մասնակցության օգտին»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ նիստին։ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Photo. TASS
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---