ՀՀ-ն դուրս է մղել Իսպանիային ՌԴ վիսկիի խոշոր մատակարարների շարքից![]() 27 նոյեմբերի 2023 - 12:39 AMT PanARMENIAN.Net - 2023 թվականին Հայաստանը դուրս է մղել Իսպանիային ՌԴ վիսկիի խոշոր մատակարարների շարքից՝ 6–րդ տեղից բարձրանալով 5–րդ հորիզոնական 5․6 մլն դոլարի ծավալով։ Հայաստանն ավելի քան կրկնապատկել է առաքումները` ընդգրկվելով 5 խոշորագույն մատակարարների ցանկում։ Այդ են վկայում ՌԴ 2023–ի հունվար–սեպտեմբերի վիճակագրական տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին։ 9 ամսում Ռուսաստանը ներմուծել է 262․5 մլն դոլարի վիսկի, ինչը գրեթե չորս անգամ ավելի է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի ծավալը։ Ընդհանուր ծավալի առյուծի բաժինը կրկին բաժին է ընկել Լատվիային, որտեղից առաքվել է 190․6 մլն դոլարի արտադրանք։ Ընդ որում, 2022–ի համեմատ մատակարարումները աճել են ավելի քան վեց անգամ։ Երկրորդ տեղում գտնվող Լիտվան նույնպես զգալիորեն ավելացրել է մատակարարման ծավալները՝ դրամական արտահայտությամբ չ անգամ ավելի շատ վիսկի առաքելով, քան 2022–ին՝ 28,9 մլն դոլարի։ Առաջատարների հնգյակում ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիան ($10,4 մլն, 18%-ի նվազում 2022–ի համեմատ), Ֆրանսիան (7 մլն դոլար, մատակարարումն ավելացրել է 1,5 անգամ) և Հայաստանը, որը 2․5 անգամ ավելացրել է առաքումները (5․6 մլն դոլար): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |