Սամվել Բաբայանը նոյեմբերի 29-ին հրավիրվել է 44-օրյայի քննիչ հանձնաժողով![]() 27 նոյեմբերի 2023 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրավիրվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Բաբայանը հանձնաժողով կներկայանա նոյեմբերի 29-ին, հայտնում է Aysor.am-ը։ Դեռ հայտնի չէ՝ նիստը կլինի բաց, թե դռնփակ։ Ավելի վաղ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Մինչև Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը՝ դեկտեմբերի 3–ը, հանձնաժողով այցելելու ցանկություն է հայտնել Պաշտպանության բանակի Հադրութի դիվիզիայի հրամանատարը, Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Նոյեմբերի 24–ին Ազգային ժողովի հանձնաժողով էր հրավիրվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նիստն անցել է դռնփակ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |