Երևանում կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատված

Երևանում կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատված

PanARMENIAN.Net - Երևանում կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատված։ Նպատակն է տրանսպորտային մեծ հոսքերի կանոնակարգումը և խցանումների նվազեցումը։

Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դոնալդ Լամբերտը ստորագրել են «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը 60,090,000 եվրո արժողությամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նոր ճանապարհը իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---