ՀՀ-ն Սկոպյեում չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը![]() 1 դեկտեմբերի 2023 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Սկոպյեում չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը: Այդ մասին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ չհայտնելով հավելյալ մանրամասներ, տեղեկացնում է «Ազատությունը»։ Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը ճշգրտել են մոտեցումները ԵԱՀԿ օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ և պայմանավորվել ամրապնդել փոխգործակցությունը Վիեննայում և այլ միջազգային հարթակներում։ Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին հայ պաշտոնյաները տևական ժամանակ է՝ չեն մասնակցում Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերին: Արտգործնախարար Արարատ Միրզոյանն նոյեմբերի 30–ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |