Թալեբ. Ափսոս, որ Արարատը Թուրքիայում է![]() 1 դեկտեմբերի 2023 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի տնտեսագետ և հրապարակախոս, պրոֆեսոր Նասիմ Թալեբը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ ցնցված է Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններից և ափսոսում է, որ Արարատը Թուրքիայում է, հայտնում է Sputnik Արմենիան։ «Այսօր շատ տխուր է իրավիճակը, քանի որ գիտեմ՝ ծովից ծով Հայաստան կար, Տիգրան Մեծի ժամանակ այն մինչև Միջերկրական ծով էր հասնում»- ասել է Թալեբը։ Նա նշել է, որ Հայաստանն իր պատմության ամբողջ ընթացքում բախվել է տարածքային կրճատումների, վերջին շրջանում նույնպես: Նա հավելել է, որ վերջին իրադարձությունները ցնցող են, և այս հարցում որոշակի լուծում կարող է լինել շատ ուժեղ հայկական սփյուռքի ներուժի օգտագործումը։ «Ցավալի է, որ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում։ Հայկական մշակույթը լայն տարածում ունի, հասնում է Երուսաղեմ, հիմա տեսնում ենք, որ Երուսաղեմում նույնպես տարածքային կրճատումներ են լինում»,- ասել է Թալեբը։ Նա միաժամանակ պարզաբանել է, որ այս ամենը որպես մասնագետ չի ասում, քանի որ իր մասնագիտացումը ռիսկերն ու անորոշությունն են։ Պրոֆեսորը նաև ծանր երևույթ է համարում այն, որ աշխարհն ականատես է եղել էթնիկ զտումների (Արցախում): Լուծումը նա տեսնում է այս մասին աշխարհով մեկ անընդհատ ձայն բարձրացնելու մեջ։ Ինչ վերաբերում է գիտության և բիզնեսի սինթեզին, ապա Թալեբը կարծում է, որ դա հնարավոր և առաջադեմ ուղղություն է: Նա բացատրել է, որ երբեմն գիտությունը դիտվում է որպես իրականությունից կտրված, վերացական երևույթ, սակայն, այնուամենայնիվ, դա այդպես չէ, քանի որ մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում և պետք է կենտրոնանանք գործնական կիրառություն ունեցող գիտելիքների վրա: Թալեբն այս հարցում կարևորում է նաև հասարակության լայն շերտերին կրթությամբ ապահովելը, որակյալ դպրոցներ ու քոլեջներ ունենալը։ Ինչ վերաբերում է գիտության և բիզնեսի սինթեզին, ապա Թալեբը կարծում է, որ դա հնարավոր և առաջադեմ ուղղություն է: Նա բացատրել է, որ երբեմն գիտությունը դիտվում է որպես իրականությունից կտրված, վերացական երևույթ: Այնուամենայնիվ, դա այդպես չէ, քանի որ մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում և պետք է կենտրոնանանք գործնական կիրառություն ունեցող գիտելիքների վրա: Թալեբն այս հարցում կարևորում է նաև հասարակության լայն շերտերին կրթությամբ ապահովելը, որակյալ դպրոցներ ու քոլեջներ ունենալը։ «Գիտության և գործարարության օրեր» համաժողովն անցնում է դեկտեմբերի 1-2–ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Տոմսը նախատեսված է 2 օրվա մասնակցության համար։ Տոմսերի արժեքը 10,000-500,000 դրամ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |