Փորձագիտական կենտրոնում այսուհետ կստուգեն թմրամիջոցի առկայությունը մարդու մազի և եղունգների մեջ![]() 1 դեկտեմբերի 2023 - 14:19 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ կատարվելու են մարդու մազի բաղադրության մեջ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, թունավոր նյութերի հայտնաբերման փորձաքննություներ: Կենտրոնի կողմից ձեռք բերված նոր սարքերի միջոցով փորձաքննությունը կիրականացվի միջազգային ստանդարտներով նախատեսված մեթոդների կիրառմամբ, ինչի արդյունքում փորձագետը կարողանում է ստանալ ճշգրիտ տվյալներ։ Փորձաքննությունն իրականացվելու է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից լաբորատոր–ախտորոշիչ (թունաբանական) փորձաքննություններ իրականացնելու լիցենզիայի հիման վրա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |